Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կառուցողական քննարկումներ Վանաձորում
Վանաձորի «Գուգարք» և թիվ 1 պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկների, թերապևտների ու մանկաբույժների հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի երեկ կայացած հանդիպումը խիստ կառուցողական և խոստումնալից էր։ Քաղաքի և մերձակա գյուղերի բնակչությանն սպասարկող բժիշկները, ներկայացնելով իրենց առօրյա աշխատանքի նրբություններն ու դժվարությունները, միաժամանակ բարձր են գնահատել նախարարության կողմից իրականացվող ծրագրերը։ Նրանք անհամբերությամբ են սպասում կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներբեռնմանն էլեկտրոնային առողջապահության համակարգում։ Լևոն Ալթունյանը ևս դա կարևորել է բնակչության շրջանում ճիշտ սպասելիքներ ձևավորելու գործում. «Երբ մարդը հստակ պատկերացում ունենա, թե պետությունը ինչ ծառայություններ, ինչ հաճախականությամբ, որ օղակում և որ ժամերին է փոխհատուցում, ապա դժգոհությունները խիստ կնվազեն։ Սա նաև բժշկի հեղինակությունը բարձրացնելու գործիք կարող է դառնալ»,-ասել է նախարարը։
Մատնանշելով էլեկտրոնային առողջապահության համակարգն ավելի ճկուն դարձնելու ցանկությունը, վանաձորցի բժիշկները մեծ առաջընթաց են համարում դրա ներդրումը և պատրաստ են լիարժեքորեն ընդգրկվելու։ Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու Սամվել Լամբարյանը նշել է, որ Վանաձորի սմարթ դասարաններում հնարավորություն ունեն կազմակերպելու բժիշկների միանգամից 3-4 խմբի ուսուցում։
Նախարարը նշել է, որ տեղերում բժիշկների ուսուցումը կկազմակերպվի, երբ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունները կապահովվեն համակարգիչներով, որպեսզի ստացած գիտելիրները միանգամից կիրառվեն։
Հատկապես երիտասարդ մասնագետներն են ողջունել առաջնային օղակի բարեփոխման շրջանակում դրանցում ցերեկային ստացիոնարների կազմակերպումը։ Քանի որ դա նրանց հնարավորություն կտա հիվանդի վարման և բուժման գործնական հմտություններ ձեռք բերել։
Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակի բարեփոխման քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների խնդրին։ Լևոն Ալթունյանն իր մեծ ափսոսանքն է հայտնել, որ մի քանի ոչ մասնագետների կողմից տարածած գիտականորեն չհիմնավորված հրապարակումներն ու վախը խոչընդոտում են պատվաստումները։ Բժիշկները վստահեցրել են, որ ժամանակի ընթացքում կկարողանան ծնողներին հասցնել ճշմարտությունը։
Այնուհետև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի և փոխմարզպետ Արսեն Դարբինյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն, ծանոթացել աշխատանքների ընթացքին, հանձնարարել մինչև կենտրոնի բացումը ավարտին հասցնել նախատեսված բոլոր աշխատանքները։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Լևոն Ալթունյանը նշել է, որ բարձր մակարդակով կառուցված և ժամանակակից սարքավորումներով հագեցած և վերապատրաստված մասնագետներով հիվանդանոցը տարածաշրջանային կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի։
09.04.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ